Երեկ՝ օգոստոսի 6-ին երեկոյան մայրաքաղաքում Շինարարների փողոցի 3 շենքում կնոջ դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով, վերջինս հանկարծամահ է եղել, ինչի մասին հարեւանները ավելի ուշ են տեղեկացել ու ահազանգել իրավապահներին:

80-ամյա կնոջ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: