«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 8-ի դրությամբ հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 13 տոննա 811 կգ վայրի աճած եւ աճեցված կանեփի եւ 7 կգ կակաչի կանաչ զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 17 դեպք:

Տնամերձ 98 հողամասերից հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի աճեցված 962.755 կգ կանեփի բույս:

Նշված փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: