Առաջիկա հանգստյան օրերին Շիրակի, Լոռիի եւ Տավուշի մարզերում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որը կուղեկցվի քամու ուժգնությամբ մինչեւ 18-23 մ/վրկ.: Չի բացառվում կարկուտը:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ.:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +36+38 աստիճան:
Ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. Գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,
Կոտայքում. Գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,
Գեղարքունիքում. Գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,
Լոռիում. Գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+30,
Տավուշում. Գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+36,
Արագածոտնի լեռներում. Գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,
Արագածոտնի նախալեռներում. Գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +31+36,
Արարատում. Գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +36+38,
Արմավիրում. Գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +36+38,
Վայոց Ձորի լեռներում. Գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,
Վայոց Ձորի նախալեռներում. Գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +36+38,
Սյունիքի հովիտներում. Գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +33+38,
Սյունիքի նախալեռներում. Գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +29+33,
Լեռնային Ղարաբաղում. Գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +31+35.




























