Իսպանիայում ավելի ու ավելի հաճախ են կոչեր հնչում շախմատը դպրոցական պարտադիր առարկաների ցանկում ընդգրկելու վերաբերյալ: 2012 թվականին նման խորհուրդ էր հնչել Եվրամիության խորհրդարանի կողմից:
Իսպանիայում կրթական առաջին պետական հաստատությունը, որտեղ շախմատը սկսել են որպես լիարժեք առարկա դասավանդել, դարձել է Ալիկանտե նահանգի Էլչե քաղաքի CEIP Luis Vives դպրոցը:
Այդ 18 տարի առաջ էր: Շախմատ սկսել են սովորել երրորդ եւ չորրորդ դասարանների աշակերտները, իսկ առարկայի համար շաբաթական 3 ակադեմիական ժամ է հատկացվել: 2007 թվականին այս դպրոց է այցելել Իսպանիայում հյուրընկալված աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը:
2014-15 ուսումնական տարվա ծրագրում շախմատն ուսումնական ծրագրում ներառել է նաեւ Կոստա Բլանկայի ափամերձ Ալտեա քաղաքի մեկ այլ դպրոց՝ CEIP L'Olla-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը շախմատը ներառել է դպրոցական պարտադիր ծրագրում:
Կառավարության որոշմամբ, 2011 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում երկրորդ դասարանից շախմատը ներդրվել է որպես պարտադիր առարկա:





























