Սանտյագե-դե-Չիլի մետրոյի մի քանի տասնյակ հազարավոր ուղեւորները չորեքշաբթի երեկոյան տարհանվել են թունելներից եւ կայարաններից, քանի որ էներգամատակարարման համակարգի խափանման պատճառով մեկ գծի գնացքները կանգնել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Emol.com-ին:

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյն պիկ ժամին՝ մետրոյի ամենածանրաբեռնված  5-րդ գծի վրա: Ականատեսների վկայությամբ՝ ուղեւորները վագոններում ավելի քան 40 րոպե են անցկացրել, եւ միայն դրանից հետո մետրոպոլիտենի աշխատակիցներն ու փրկարարները նրաց դուրս են հանել: Կայքի տվյալներով՝ վագոններից առնվազն 50 հազար մարդ ստիպված է եղել ինքնուրույն դուրս սողոսկել վագոններից:

Երկրի տրանսպորտի նախարար Անդրես Գոմես-Լոբոն, ներողություն խնդրելով ուղեւորներից, հայտարարել է, որ բոլոր քայլերը կձեռնարկվեն նմանատիպ միջադեպի կրկնությունից խուսափելու համար: