Օգոստոսի 25-ին, ժամը 03.10-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 02.24-ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ Նախիջեւան քաղաքից 21 կմ հյուսիս-արեւելք, տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.38 աստիճան եւ արեւելյան երկայնության 45.53 աստիճան:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Զոհեր եւ ավերածություններ չկան:





























