Ադրբեջանում որսի ժամանակ դժբախտ դեպք է տեղի ունեցել:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Դաշքեսանի շրջանի Աստաֆ գյուղում: Տեղեկատվության համաձայն, գյուղի բնակիչները՝ նախկինում դատված Հագանի Աբդուլաեւը, Սահիբ Ջաբարովը, Իլհամ Հուսեյնովը եւ նրա եղբայր Իմանը որսի են գնացել Գյոյ Յուրդ կոչվող վայրում: Որսի ժամանակ հրացանից արձակված կրակոցից Աբդուլաեւը զոհվել է:
Օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Սահիբ Ջաբարովը, Իլհամ Հուսեյնովն ու Իման Հուսեյնովը ձերբակալվել են:
Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է «ԻԺ» տեսակի որսորդական հրացան: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




























