NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ամերիկյան «Foreign Policy Blogs» կայքում հրապարակված հոդվածը, որի հեղինակներն են Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի միջազգային անալիզի բաժնի պետ Դոմինիկ Յանկովսկին եւ Հյուսիսատլանտյան համաձայնության կազմակերպության ռազմական կոմիտեի նախագահի հատուկ օգնական, դոկտոր Տոմաշ Կովալիկը:
Ռուս-ուկրաինական արդի հակամարտությունը փոխում է խաղի կանոնները եվրոպական անվտանգության համար: Եվրոպական անվտանգության ամբողջ կառույցը խաթարվեց մայրցամաքի արեւելյան թեւի ապակայունացման հետեւանքով: Եվրոպան կարող է 4 հիմնարար դաս քաղել:
Նախ, այս հակամարտությունը հաստատեց, որ Արեւելյան Եվրոպան շարունակում է անկայուն միջավայր մնալ: Եվրոպան տագնապի առաջին ահազանգը ստացավ 2008թ.-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Այնուամենայնիվ, բացասական միտումները, որոնք «արաբական գարնան» ուղղակի եւ ոչ անուղղակի հետեւանք էին, հանգեցրեին նրան, որ արեւմտյան շատ երկրներ մոռացան Արեւելյան Եվրոպայի մասին:
Երկրորդ, Ռուսաստանը, ցավոք, հաստատեց ռեւիզիոնիստական տերության իր կարգավիճակը: Նրա արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է Արեւելյան Եվրոպան Ռուսաստանի ազդեցության ոլորտում պահելը՝ կանգնեցնելով, կամ նվազագույն դեպքում խոչընդոտելով Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքական ձգտումներին ինչպես Եվրոպական միության, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ամրապնդման գործում: Մեկ այլ նպատակը կայանում է նրանում, որպեսզի ազդօ կամ նույնիսկ ահաբեկի ԵՄ ու ՆԱՏՕ որոշ անդամների, կասկածի տակ դնի արեւմտյան քաղաքական համակարգը, որը հիմնված է ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա:
Երրորդ, պաշտպանությունը դեռ նշանակություն ունի: Մինչեւ վերջերս փոքր եւ միջին պետությունների համար լավագույն զսպող միջոցներից էր, պայմանով, որ նրանք չեն կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին կամ երկու կառույցներին էլ, կայանում էր միջազգային իրավունքում եւ դիվանագիտական գործիքներում: Սակայն քայքայումն ու անգամ միջազգային իրավական պարտականությունների բացահայտ խախտումները լուրջ հարվածել են նրանց զսպող ազդեցությունը: Ռազմական գործիքները շարունակում են 21-րդ դարում գործել, եւ ազդեցիկ դիվանագիտական գործիքները, որոնց եվրոպական երկրները տիրապետում էին, պետք է ուժեղանան անհրաժեշտ ռազմական ներուժի օգնությամբ: Եվրոպան դարձյալ պետք է ի վիճակի լինի բանակցություններ վարի ուժի դիրքերից: Պետք է դարձյալ կիրառվի «Վստահիր, բայց ստուգիր» արտահայտությունը:
Չորրորդ, ռուս-ուկրաինական հակամարտությունը երկրորդ անգամ եվրոպական անվտանգության համար պահ ստեղծեց: Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայում անվտանգության պայմաններն էապես վատթարացել է: Եվրոպական անվտանգության կառույցը, որը ներառում է, ինչպես նաեւ, ըստ էության, ստեղծվել է Ռուսաստանի հետ համատեղ: Ուստի դժվար թե հնարավոր լինի այդուհետ դիտարկել ռեւիզիոնիստական Ռուսաստանին որպես «ռազմավարական գործընկեր», նվազագույն դեպքում մոտ ապագայում: Այս արտոնությունը պետք է պահպանվի միայն այն երկրներում, որոնք չեն վտանգում միջազգային լիբերալ կարգի առողջ իրավիճակը, որը հիմնված է ժողովրդավարության, ինքնորոշման, իրավունքի գերակայության, շուկայական տնտեսության, ազատ առեւտրի, մարդու իրավունքների հարգանքի եւ փոխադարձ վստահության վրա: Առաջիկա ամիսների եւ տարիների ընթացքում Արեւմուտքի միասնությունը, հավանաբար, Ռուսաստանի կողմից ստուգվելու եւ խաթարվելու է: Միայն պաշտպանության ամրապնդմամբ եվրոպացիները կկարողանան պաշտպանել համաշխարհային կարգի իրենց տեսլականը:





























