Ադրբեջանում, այսօր՝ սեպտեմբերի 8-ի առավոտյան, պայթել է փախստականներով բնակեցված շենքը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պայթյունը տեղի է ունեցել Հըրդալան քաղաքի 4-հարկանի շենքի բնակարաններից մեկում, որի հետեւանքով ավերվել է շենքի մուտքերից մեկի 3 հարկերը: Փլատակների տակ մարդիկ են մնացել:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 4 մարդու: Ներկայումս եւս 4 մարդու որոնումները շարունակվում են, հաղորդում են ԱԻՆ-ի ներկայացուցիչները: