Սեպտեմբերի 11-ին` ժամը 20:00-ին, մի խումբ հայկական եւ եզդիական կազմակերպություննրի նախաձեռնությամբ կիրականացվի ջահերով երթ Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ: Այս հաղորդագրությունը տարածվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Նշենք, որ երթը նվիրված է Իրաքում ցեղասպանության ենթարկվող մեր եղբայրներին՝ եզդի ժողովրդին: «Հայ ժողովուրդը, առավել քան որեւէ ազգ, գիտի ու ճանաչում է այդ ցավը, գիտի նաեւ, որ դա հետեւանքն է 100 տարվա պատմություն ունեցող, բայց դեռեւս անպատիժ մնացած հայ ժողովրդի ողբերգության: Այս երթով կոչ ենք անում միանալ եւ ցույց տալ աշխարհին, որ անպատիժ մնացած հանցանքը ծնել է նոր հանցանք մարդկության դեմ. այսօր ցեղասպանության է ենթարկվում մի անմեղ ժողովուրդ` մեր եզդի եղբայրները, ովքեր մեզ հետ կողք կողքի կռվել են Բաշ ապարանում, մասնակցել են Սարդարապատի եւ Արցախյան հերոսամարտերին: Մենք ձեզ հետ ենք»,-ասված է հաղորդագրության մեջ: