Կարմիր ծովի ափերին գտնվող եգիպտական Բերենիս գյուղում աշխատող հնագետները հայտարարել են նոր գտածոների մասին: Ժամանակին պեղումների վայրում գտնվել է Բերենիկի ծովային նավահանգիստը: Այն հիմնադրվել է Պտղոմեոս 2-րդի կողմից եւ անվանվել նրա մոր՝ Բերենիկեի պատվին:

Նավահանգստից հյուսիս-արեւելք հնագետները գտել են կենդանիների գերեզմանոց: Թաղվածների մեծ մասը կատուներ են, սակայն կան նաեւ մի քանի շներ, շնակապիկներ:

Հնակենդանաբանի խոսքով՝ այդ կենդանիների ծագման մասին տարբեր վակածներ կան: Նրանք կարող էին մահացած լինել ժանտախտի հետեւանքով: Կենդանիները կարող էին օգտագործվել նաեւ հեռավոր ծովային ճամմփորդությունից առաջ իրականացվող կախարդական ծեսերի ժամանակ: Վերջապես, չի կարելի հերքել նաեւ վարկածը, որ տնային կենդանիները պատկանել են տեղի բնակիչներին: Նմանատիպ գերեզմանները հայտնաբերվել են նաեւ Հռոմեական կայսրության մի շարք վայրերում, հաղորդում է Polit.ru-ն: