«Volkswagen Polo»-ի նոր տարբերակը վաճառքում կհայտնվի 2016թ.-ին, հաղորդում է գերմանական «autobild.de» պարբերականը: Մոդելը վաճառքում կհայտնվի ոչ միայն 3 ու 5 դռնանի վարկածներով, այլ նաեւ թափքի մի քանի նոր տեսակներով՝ ներառյալ «Speedster» եւ «CrossPolo»:

Նորույթն ավելի սպորտային տեսք կունենա եւ բարելավված տեխնոլոգիական սրահ: Մեքենայի տանիքն ավելի հարթ կդառնա, անիվային բազան կերկարանա, դիմապակու թեքվածությունը կավելանա, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Ենթադրվում է, որ շարժիչների բազմազանությունը կկազմի «TSI»՝ 1 լիտր ծավալով, 95 եւ 110 ձիաուժ հզորությամբ, «TDI»՝ 1.4 լիտր ծավալով, 75, 90 եւ 105 ձիաուժ հզորությամբ, ինչպես նաեւ բենզինային շարժիչի երեք տարբերակ՝ 1.4, 1.8 եւ 2 լիտր ծավալով, 150, 185 եւ 231 ձիաուժ հոզորությամբ համապատասխանաբար: