Չիլիի Վինյա դել Մար քաղաքում երկու նոր պայթյուն է որոտացել, երկու մարդ վիրավորվել է, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Պայթյուններից մեկը որոտացել է սուպերմարկետի զուգարանում, եւս մեկ ինքնաշեն պայթուցիկ գտնվել է նույն քաղաքի խանութներից մեկի աղբատարում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 9 –ին Սանտյագոյի մետրոյի «Զինվորական դպրոց» կայարանում ուժեղ պայթյուն է որոտացել, տուժել էր 14 մարդ: