Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում ձերբակալել են ոստիկանի կողմից ամերիկացի դեռահասի սպանության համար չարտոնված հանրահավաքի մասնակից 35 մարդու:

Բողոքի ցույցին մասնակցում էր մոտ 150 մարդ: Նրանք պահանջում էին ձերբակալել դեռահասին սպանած ոստիկանին եւ դատախազ Բոբ ՄաքՔալոհի հրաժարականը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրապահներին:

Ըստ իշխանությունների՝ ցուցարարները ոստիկանների վրա քարեր, շշեր եւ աղյուսներ են նետել: Չորս ցուցարարների մեղադրանք է ներկայացվել իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա հարձակվելու համար: