Առնվազն 13 մարդ զոհվել, 15-ը՝ վնասվածքներ է ստացել Թուրքիայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի արդյունքում: Այս մասին տեղեկացնում է Սինխուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Տեղեկությունների համաձայն՝ ուղեւորատար ավտոբուսը շրջվել է եւ ընկել է առուն: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Անթալիայի մարզում:

Չի հաղորդվում, ավտոբուսում օտարերկրյա քաղաքացիներ եղե՞լ են, թե՞ ոչ: