Ուրբաթ Իրաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 16 մարդ, փոխանցում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը:

Բաղդադում պայթյունի զոհ է դարձել ութ մարդ, քսան մարդ էլ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Քիրքուք քաղաքում, այն խլել է ութ բնակչի կյանք, վիրավորվել է 13 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվում է, որ եւս երկու մահապարտ ահաբեկիչ ձերբակալվել են՝ նախքան կհաջողվեր ակտիվացնել պայթուցիկները:

Նախօրեին Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների շարքի զոհ էր դարձել առնվազն 28 մարդ, վիրավորվել 60-ից ավելին: