Կանադայի Քվեբեկ նահանգի Լավալ քաղաքում հարբած քաղաքացին մայրուղիներից մեկում բախվել է ոստիկանական միանգամից չորս մեքենայի: Կիրակի CTV հեռուստաալիքը հայտնել է, որ բացի վթարի մեղավորից, տուժել է նաեւ երկու ոստիկան, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ոստիկանները մեքենաները կայանել էին մայթեզրին` կատարված վթարի վայրից մի փոքր հեռու: Այդ պահին առանց արագությունը նվազեցնելու նրանց է բախվել մի մեքենա», - հայտարարել են ոստիկանական վարչությունում: Օրինախախտը 19-ամյա տեղի բնակիչ է եղել: Այժմ նա հիվանդանոցում է, ավելի ուշ նրան մեղադրանք կներկայացնեն` հարբած վիճակում վարելու համար: Հաղորդվում է, որ ոստիկանության սպաները ստացել են աննշան վնասվածքներ եւ հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:




























