ԱՄՆ-ի ատլանտյան ափի Դելավեր նահանգում ավտոբուս է վթարի ենթարկվել, զոհվել է մեկ ուղեւոր, 49 մարդ վիրավորվել է, փոխանցում է NBC Philadelphia հեռուստաալիքը` վկայակոչելով տեղի հանրային ավտանգության բաժնի ներկայացուցչին:

Դեռեւս անհայտ պատճառով զբոսաշրջային ավտոբուսը կողաշրջվել է  Բեար քաղաքի հարեւանությամբ գտնվող մայրուղում` տեղի ժամանակով 16.20-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, այդ թվում նաեւ՝ բժշկական ուղղաթիռներով: Երեք վիրավոր ծանր վիճակում են:

Հաղորդվում է, որ ուղեւորները հիմնականում օտարերկրացիներ են եղել: «Այնտեղ չինարենով, հինդիով, պորտուգալերենով, իսպաներենով խոսող մարդիկ կային»,- հեռուստաալիքին ասել է ականատեսներից մեկը: