Աֆղանցի երեք զինծառայող անհետ կորել են ԱՄՆ-ում: Տեղի լրատվամիջոցները կիրակի հայտնել են, որ նրանց վերջին անգամ տեսել են շաբաթ երեկոյան` Մասաչուսեթս նահանգի Հայանիս քաղաքի առեւտրի կենտրոնում:

Զինվորականներն ԱՄՆ էին ժամանել սեպտեմբերի 11-ին`ամերիկա-աֆղանական համատեղ զորավարժություններին մասնակցելու, որոնք տեղի են ունենում  Մասաչուսեթսի Քեյփ Քոդում տեղակայված ռազմակայանում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ իշխանությունների ներկայացուցիչների` ոչ մի նշան չկա, որ զինվորականները կարող են որեւէ վտանգ ներկայացնել: Կորածների որոնումներով զբաղվում է ոստիկանությունը, միացել է նաեւ ՀԴԲ-ն: 

Սեպտեմբերի 24-ին ավարտվող զորավարժություններին մասնակցում է  աֆղանցի 10-ից ավելի զինվորական: