Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում ոստիկանները Կանադայի 24-ամյա բնակչուհու մոտ հարյուրավոր փամփուշտներով ատրճանակ եւ 15 կգ մարիխուանա են հայտնաբերել։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել են տեղի իշխանությունները։

Ըստ նրանց՝ իրավախախտ Նիշա Մաքֆերսոնը, որն ապրում է Օնտարիո նահանգում, ձերբակալված է։ Զենքը եւ թմրանյութերը նա թաքցրել էր սննդամթերքի փաթեթեների արանքում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Մաքֆերսոնը հույս ուներ Նյու Յորքից հասնել Բարբադոս կղզի։