Չինաստանի Հունան նահանգի Լիլին քաղաքային շրջանի հրավառության նյութերի ֆաբրիկայում պայթյունի զոհերի թիվը հասել է 12-ի, եւս երկու մարդ անհետ կորած է, 33-ը՝ վիրավոր, հայտնում է «Սինհուան»:

Պայթյունը որոտացել էր երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Ներկայումս 30 տուժածներ հիվանդանոցում են, նրանցից չորսի վիճակը ծանր է, փոխանցում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դեպքի քննությունը շարունակվում է, ոստիկանությունն առայժմ պատճառների մասին լռում է:

Լիլին քաղաքային շրջանը Չինաստանում հրավառության նյութերի հիմնական արտադրողներից է: