Դելիի կենդանաբանական այգու սպիտակ վագրը հարձակվել է իր վանդակում հայտնված դպրոցականի վրա: Պատանի հնդիկի եւ գիշատիչի ծանոթությունը ողբերգական վախճան է ունեցել:

Պատահարի ականատեսներից մեկը հնդկական հեռուստաընկերությանը հաղորդել է, որ պատանին վտանգավոր կերպով հենվելով ցանկապատին՝ ընկել է վագրի թաթերի մեջ:

Գիշատիչը շտապել է պատանուն քաշքշել եւ սպանել, հավելել է ականատեսը: