Քալիֆորնիական Գլենդել քաղաքի 25-ամյա բնակիչ Հրաչյա Նալբանդյանին մահացու զենքի կիրառությամբ հարձակման, հանցավոր սպառնալիքների եւ տրանսպորտային միջոց գողանալու մեղադրանքներ է առաջադրվել, գրում է «Glendale News-Press»-ը:
Եթե Նալբանդյանին մեղավոր ճանաչեն, ապա նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում:
Ինչպես ավելի բաղ հաղորդել է NEWS.am-ը, Քալիֆորնիա նահանգի բնակիչը կրակել է իր տուն ներխուժած կողոպտչին: Հանցագործը ազգությամբ հայ է: Գլենդելի բնակիչ Հրաչյա Նալբանդյանը փորձել է տուն սողոսկել, սակայն տան տերը կատրճանակից կրակել է նրա վրա: Դեպքի վայր ժամանած փրկարարները Նալբանդյանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից հետո հանձնվել է ոստիկաններին:





























