Մեքսիկայի ոստիկանները մեքենայում հայտնաբերել են տեղի կոնգրեսականի եւ նրա վարորդի  այրված մարմինները, փոխանցում է Associated Press-ը:

Մեկ օր առաջ Մեքսիկայի Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության անդամ Գաբրիել Գոմես Միչելն առեւանգվել էր իր վարորդի հետ: Անհայտ անձինք, սպառնալով զենքով, նրա մեքենան կանգնեցրել էին Խալիսկո նահանգի Գվադալախարայից ոչ հեռու գտնվող մայրուղում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ներկայումս ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը պարզում են հանցագործության պատճառները, ինչպես նաեւ փնտրում չարագործներին: