Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քիսիմի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում, որտեղ անհայտ անձինք կրակոցներ են արձակել, վիրավորվել է երկու մարդ: Հայտնի է, որ տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում:
Ըստ տեղի ոստիկանության հայտարարության` հնարավոր է, միջադեպին մասնակից են եղել երկու տղամարդիկ, որոնք մահացել են վթարից` առեւտրի կենտրոն ժամանած ոստիկաններից փախչելու ընթացքում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոստիկանները նկատել են մեքենա, որը կարող էր պատկանել միջադեպի մասնակիցներին, եւ փորձել են կանգնեցնել։ Հետապնդումը երկար չի տեւել: Մեքենան բախվել է ճանապարհի պատնեշին, որի հետեւանքով ներսում գտնվողները մահացել են:





























