Ղազախստանի Ալմաթիի մարզում ընկել է Տալդիկորգանի ավիաբազայի ռազմական Սու-27 կործանիչը, փոխանցում է  BNews.kz-ը` վկայակոչելով Տալդիկորգանի զինդատախազությանը:

Ռազմական օդանավը ռադարներից անհետացել էր սեպտեմբերի 23-ին` ժ. 23.00 –ին: «Ոստիկանության եւ ԱԻ ուժերի կողմից կազմակերպված որոնումներից հետո գիշերը օդանավի բեկորները հայտնաբերվել են Կոկսուսկի շրջանի Ժանալիկ գյուղի մոտ», — ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ օդաչուներ Դենիս Գորբունովը եւ Դաուրեն Նաուանովը մինչ այժմ չեն գտնվել: