Ճապոնիայում 6-ամյա աղջնակի անդամահատված մարմինը հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթների մեջ՝ նրա տանից ոչ շատ հեռու, հաղորդում է Agence France-Presse-ը:
ԴՆԹ-ի թեստը հաստատել է, որ մնացորդները պատկանում են Միրեյ Իկետին, ով սեպտեմբերի 11-ին անհայտ կորել էր ճապոնական Կոբե քաղաքի արեւմտյան հատվածում:
Ոստիկանները փաստի առթիվ հարցաքննում են հարեւանությամբ բնակվող 47-ամյա տղամարդուն, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ճապոնիան համարվում է հանցագործությունների ամենացածր մակարդակն ունեցող երկրներից մեկը: Նույնիսկ ճապոնական խոշոր քաղաքներում երեխաները, 6 տարեկանից սկսած, դպրոց հաճախում են առանց ծնողների ուղեկցության:





























