Հնդկական Ուտար-Պրադեշ նահանգի Բուլանդշահր շրջանում ավտոբուսում գազի պայթյունի հետեւանքով 10 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ տուժել, հաղորդում է Indian Express-ը:
Նշվում է, որ ուղեւորներից մեկը իր հետ կենցաղային գազի 5 կգ-ամանոց բալոն է փոխադրել, որը անսպասելիուրեն բռնկվել եւ պայթել է, հաղորդում է Gazeta.ru-ն:
Այդ պահին ավտոբուսում եւ նրա տանիքին ավելի քան 100 մարդ է գտնվել:
Տուժածները տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:





























