Իտալիայի ֆինանսական գվարդիայի աշխատակիցները բռնագրավել են 50 եվրո անվանական արժեքով թղթադրամներ՝ ավելի քան 17 մլն ընդհանուր գումարով:

Կեղծ փողերը հայտնաբերվել են բեռնատարներից մեկում՝ Կազերտա նահագում, տրանսպորտային միջոցների սովորական ստուգման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշում է Adnkronos գործակալությունը, առագրավված թղթադրամները շատ լավ են պատրաստված, ուստի հասարակ սպառողներին դժվար կլինի հասկանալ, որ թղթադրամը կեղծ է:

Գործողության արդյունքներով՝ մեկ մարդ կալանավորվել է, ում մեղադրանք է առաջադրվել կեղծ փողերի պատրաստման, պահպանման եւ իրացման գործում: