Փարիզի հոկտեմբերի 2-ին կայանալիք ավտոսրահում  կկայանա թարմացած Honda Civic-ի եւ Civic Tourer-ի շնորհանդեսը, որոնք Android  ՕՀ-ի հիմքով մուլտիմեդիա համակարգ են ստացել:

Honda ընկերությունը նորույթների մասին տեղեկություն չի հայտնում՝ առաջարկելով դրանք տեսնել Փարիզի ավտոսրահում:

Նորացված  Civic եւ Civic Tourer մոդելների դիզայնը տարբերվում է. դիոդային լույսերով նոր ցոլարձակներ,  ռադիատորի խոշորացված ճաղավանդակ, բեռնախցիկի փոփոխված դուռ եւ այլն:

City-Brake Active համակարգն այժմ ունեն բոլոր Civic-ները. Այն վարորդին զգուշացնում է հնարավոր բախման մասին եւ ժամանակին արգելակում մեքենան: Իհարկե, նման համակարգը ճշգրիտ գործում է 30 կմ/ժ-ից ոչ արագ ընթանալու դեպքում:

 «Civic»-ը նաեւ նոր աուդիո-տեղեկատվական համակարգ է ստացել.  7-դյույմանոց սենսորային էկրան, Bluetooth, ցանցային բրաուզեր, նավիգացիա:

 «Honda» -ն նաեւ կընդլայնի «Civic»-ի եվրոպական գիծը՝  նոր  «Civic Sport»-ի թողարկմամբ, որը կունենա  1,6 լիտրանոց դիզելային շարժիչ՝ 120 ձիաուժ հզորությամբ: Կլինի նաեւ բենզինային շարժիչով տարբերակ՝ 1,8լիտրանոց շարժիչով՝  ձիաուժ հզորությամբ: