Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղերոկթւոյւններ չեն ստացվել: Ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ ցունամիի վտանգ եւս չկա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում, իսկ օջախը՝ 50 կմ խորության վրա:
Tokyo electric power (TEPCO) էներգետիկ ընկերության փոխանցմամբ՝ երկրաշարժը չի խանգարել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վերանորոգման աշխատանքներին:
Ստորերկրյա ցնցումները զգացել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 11-ում, այդ թվում Տոկիոյում:




























