2014թ. սեպտեմբերի 23-ին ուսումնամարզական թռիչքների անցկացման ժամանակ Սու-27 ինքնաթիռն անհետացել էր ռադիոտեղորոշիչների մոնիտորից:
Ինքնաթիռի կործանվել է Կոքսու բնակավայրի շրջանում: Ինքնաթիռի մնացորդները շպրտվել են 500 մետր շառավղով, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»:
Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տվյալներով`հայտնաբերվել են օդաչուների մարմինների հատվածները:
Գերատեսչությունը ինքնաթիռի անկման վարկածներ դեռեւս չի հայտարարել:




























