Իսլամիստները մահապատժի են ենթարկել ֆրանսիացի պատանդին, որին անցած հանգստյան օրերին գերեվարել էին Ալժիրում: Այս մասին հաղորդում է France-Presse-ը, որի տրամադրության տակ հայտնվել է մահապատժի տեսագրությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, Ալժիրի արեւելքում Ֆրանսիայի քաղաքացու էին առեւանգել: Դա տեղի էր ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնալիքներ են հնչեցրել Ֆրանսիայի հասցեին, որը մի քանի օդային հարձակումներ են կատարել Իրաքում իսլամիստ գրոհայինների դեմ:
«Ֆրանսիայի քաղաքացին առեւանգվել էր կիրակի, Ալժիրի Թիզի-Ուզե շրջանում, որտեղ անցկացնում էր իր արձակուրդը»,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում:




























