Պարագվայում բրազիլական զբորսաշրջիկներով նավ է խորտակվել, զոհվել է երեք մարդ, 10 մարդ էլ համարվում է անհետ կորած, հայտնել են տեղի իշխանությունները:
Դեպքը տեղի է ունեցել Պարագվայ գետում` Կարմելո Պերալտա բնակավայրից քիչ հեռու, մայրաքաղաք Ասունսիոնից 600 կմ հեռավորության վրա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ստացված տեղեկության` նավում, բացի անձնակազմի 11 անդամներից, բրազիլացի 16 զբոսաշրջիկ է եղել:




























