Apple-ը հետ է կանչել իր iOS 8.0.1 ինդեքսով բջջային օպերացիոն համակարգի թարմացումը, փոխանցում է NBC-ն` վկայակոչելով ընկերության ներկայացուցչին: 

Ընկերությունը նման որոշում է կայացրել սմարթֆոնների, այդ թվում նաեւ նոր iPhone 6 –ի եւ iPhone 6 Plus-ի տերերի բազմաթիվ բողոքների պատճառով:

Ըստ iPhone 6-ի եւ  iPhone 6 Plus-ի օգտվողների` իրենց սարքերը թարմացված տարբերակը տեղադրելուց հետո չեն կարողանում հայտնաբերել բջջային ցանցը: Տերերը նաեւ բողոքում են Touch ID-ի աշխատանքից, փոխանցում է Gazeta.ru-ն:

iOS 8.0.1  թարմացված տարբերակը թողարկվել էր iOS 8-ի թողարկումից անմիջապես մեկ շաբաթ անց: