Հնդկաստանում դատարանը նախկին կինոաստղ եւ Թամիլանդ նահանգի գլխավոր նախարար Ջայալալիտա Ջայարամին մեղավոր է ճանաչել կաշառակերության մեջ, որը շարունակվում է արդեն 20 տարի, փոխանցում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը:

Դատարանն ապացուցված է համարել նրա մեղքը, քանի որ «Ջայարամի մոտ հայտնաբերվել է ունեցվածք, որը համարժեք չէ իր եկամուտներին», թղթակիցներին պատմել է քննիչ Բհավանի Սինգհը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

1997թ. ոստիկանությունը կալանք էր դրել նրա գույքի վրա, ներառյալ` 28 կգ ոսկու, 750 զույգ կոշիկի եւ  10 հազարից ավելի սարիի: Բացի դրանից, պարզվել էր, որ Ջայարամին է պատկանում նահանգում գտնվող 400 –ական հա երկու հողատարածք:

Նույն հոդվածով մեղադրական դատավճիռներ են կայացվել նաեւ նրա մերձավոր երեք ազգականների նկատմամբ:

Ջայարամն իր կարիերան սկսել էր Թամիլանդի կինոյում: Նա արագ մեծ ճանաչում էր ձեռք բերել, ընդ որում բազմաթիվ ֆիլմերում նկարահանվել էր Հնդկկաստանի երրորդ խոշոր կուսակցության՝  Անանդուրայիի անվան դրավիդյան շարժման առաջընթացի համահնդկական ֆեդերացիայի ապագա հիմնադիր Ռամաչանդրանի հետ: 1981թ. Ջայարամը անդամակցել էր կուսակցությանը, որի շնորհիվ էլ հետագայում դարձել էր Հնդկաստանի ամենահարուստ նահանգներից  մեկի՝ Թամիլանդի գլխավոր նախարարը: