Ճապոնացի փրկարարները 27 մարդու մարմին են դուրս բերել ժայթքող Օնտակե հրաբխի բարձունքից:
Ներկայումս փրկարարները փորձում են արագացնել հրաբխի բարձունքում մնացած մարմինների տարհանումը, նաեւ որոնում են անհետ կորածներին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ աղբյուրի` հրաբխի խառնարանից շարունակվում են ծխի քուլաների եւ խոշոր տաք քարերի արտաժայթքումները: Նկատվում է նաեւ լավայի գոյացում:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Նագանո նահանգի կենտրոնական հատվածում գտնվող Օնտակե հրաբուխի ժայթքման հետեւանքով տուժել է 50 մարդ:
Հրաբխի ժայթքում Ճապոնիայում. 50 մարդ տուժել է, 30-ն անհայտ կորել են



























