Ֆրանսիայի ԱԳ եւ միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը հանդես է եկլ հայտարարությամբ, որտեղ դատապարտում է  Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:

Հայտարարությունում ասվում է.

«Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցող Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:

Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության եւ հարգանքի համար պայքարելու բոլոր դավանքների հոգեւոր առաջնորդների հանձնառությունը՝ անկախ հարձակումներից եւ սպառնալիքներից:

 Սիրիական եւ իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանատուները պատժվում են Միջազգային քրեական դատարանի կողմից: ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն մշակութային ժառանգության պաշտպանության մասին համաձայնագրերը՝ հատկապես զինված հակամարտության դեպքում»: