Փարիզի նորաձեւության շաբաթում ներկայացվել է հագուստի հավաքածու՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի պատկերով եւ սադրիչ գրառումներով, հայտնում է NEWSru-ն:

Հավաքածուի հեղինակները, ըստ աղբյուրի, մյունխենյան դիզայներներն են: Հավաքածուի շապիկներին Պուտինը պատկերված է նորաձեւության աշխարհի չորս գլխավոր քաղաքների՝ Փարիզի, Նյու Յորքի, Լոնդոնի եւ Միլանի համապատկերին:

«Նյույորքյան» տարբերակում Պուտինը գրկել է Empire State Building շենքը՝ ծածանելով ռուսական դրոշը: Դիզայներներն այդպիսով փորձել են բողոքել Ուկրաինայում Պուտինի քաղաքականության դեմ:  «Այն, որ Մոսկվայում որոշ մարդիկ  Պուտինի  պատկերով շապիկներ են գնում եւ հպարտությամբ կրում, մեզ հետաքրքիր տենդենց է թվացել, եւ միտք ծագեց ստեղծել մեր սեփական հավաքածուն՝ որպես յուրօրինակ բողոքի նշան», - պատմել են դիզայներները: