Աշխատավարձերի եւ թոշակների առումով ԼՂՀ-ն պետք է ՀՀ-ում գործող նույն քաղաքականությունը վարի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԼՂՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
ԼՂՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքների նախագծերի փաթեթին: Մասնավորապես՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով եւ նույն փաթեթով առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ավելի հստակեցնել պետական ծառայությունների տիպերի հիմքով տրվող աշխատավարձերի դասակարգումը՝ առանց փոփոխելու հաստատված դրույքաչափերը:
Վարչապետ Ա. Հարությունյանը, անդրադառնալով ներկա քաղաքականությանն ու որոշված դրույքաչափերին, ընդգծել է, որ աշխատավարձերի եւ թոշակների առումով ԼՂՀ-ն պետք է ՀՀ-ում գործող նույն քաղաքականությունը վարի:



























