Քրեական հեղինակություն, այսպես կոչված, «օրենքով գող» Գեորգի Ջանելիձեն, որը քրեական աշխարհում առավել հայտնի է «Գոգի Պիտերսկի» մականունով, Ռուսաստանից արտաքսվել է Վրաստան: Այս մասին հաղորդում է «Վեստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Աղբյուրի համաձայն՝ 41-ամյա Ջանելիձեն ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնական մարզում՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու կարգը խախտելու համար:

«Մոսկվայի Տվերի շրջանի դատարանի որոշմամբ Ջանելիձեն վարչական տույժի է ենթարկվել եւ արտաքսվել երկրից»,-ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: