«Եվրանեսթ»-ի բյուրոն կքննարկի Արեւելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցը: Այս մասին, հոկտեմբերի 14-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության նոր նախագահող Հեիդի Հաուտալան:

Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը անդրադարձել է Արեւելյան Գործընկերության շրջանակներում տեղ գտած փոփոխություններին՝ նշելով, որ փաստորեն 3 անդամները՝ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան Ասոցացման համաձայնագրեր ստորագրել են ԵՄ-ի հետ, իսկ մյուս 2-ը՝ Հայաստանն ու Բելառուսը որոշում են կայացրել Եվրասիական Տնտեսական միությանը միանալու վերաբերյալ։

Համաձայնելով Արտակ Զաքարյանի առաջադրած հարցին` Հեիդի Հաուտալան նշել է, որ այս կապակցությամբ «Եվրանեսթ»-ի Բյուրոյում կլինի քննարկում։