Մոզամբիկում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են ընթանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս երկրի բնակիչները 1992-ից ի վեր 5-րդ անգամ են նախագահ ընտրում: 1992-ին, կնքվել է խաղաության համաձայնագիրը, որով ավարտվել է երկարամյա քաղաքացիական պատերազմը:

Նախագահի պաշտոնի համար պայքարում են իշխող «Մոզամբիկի ազատագրության ճակատ» կուսակցության եւ «Մոզամբիկի ազգային դիմադրություն» կուսակցության թեկնածուների միջեւ:

«Մոզամբիկի ազատագրության ճակատ» կուսակցությունն իշխում է 1975-ից, երբ հռչակվեց Մոզամբիկի անկախությունը:

Այս պայքարում առաջատար է համարվում իշխող կուսակցությունը ներկայացնող պաշտպանության նախկին նախարար, 55-ամյա Ֆիլիպե Նյուսին: Նրա մրցակիցը 61-ամյա Ռենամո Աֆոնսու Դլակաման է:

Միջազգային կազմակերպությունների տվյալներով Մոզամբիկը Աֆրիկայի ամենաարագ աճող երկիրն է: Բնական գազի պաշարներով Մոզամբիկը 4-րդ է աշխարհում Ռուսաստանից, Իրանից եւ Քաթարից հետո: