Դեռեւս ապացուցված չէ՝ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքով թանկացե՞լ է արդյոք Հայաստանի կյանքը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Դեռեւս հաստատված չէ՝ ինչպե՞ս կարող էին այդ պատժամիջոցներն ազդել Ռուսաստանի ներսում ապրանքների թանկացման վրա, կա՞ն արդյոք այնտեղից Հայաստան ներմուծվող ապրանքներ: Ուստի ինֆլյացիայի վրա պատժամիջոցների ազդեցության մասին խոսելը ժամանակից շուտ է: Բավարար չէ տեսնել ինֆլյացիան եւ հայտարարարել պատժամիջոցների ազդեցության մասին: Դրա պատճառները կարող են բացարձակապես այլ լինել», - նշեց Ճշմարիտյանը:

Նախարարը հավելեց, որ ընդհանուր առմամբ, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը հայկական արտահանման համար նոր հնարավորություններ կընձեռի: Իր կողմից, պետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի զբաղվածության եւ քաղաքացիների եկամուտների աճի համար: