Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ստորագրել է Արմեն Գևորգյանին փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:
Հրամանագիրն ստորագրելիս Սերժ Սարգսյանը ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 16-ին Կառավարության նիստում հրապարակվել է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրաժարականի դիմումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ վերջինիս աշխատանքից ազատման դիմում է գրել եւ գնում է աշխատանքի մասնավոր սեկտորում:
Առայժմ նրան փոխարինողի անունը հայտնի չէ:



























