Հայկական  ուսումնասիրությունների ընկերությունը 40-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 21-22-ին երկօրյա խորհրդաժողով կանցկացնի Վաշինգտոնում՝ «Հայերը Օսմանյան կայսրությունում՝ 19-20-րդ դարերում» թեմայով, գրում է «Asbarez»-ը:

Խորհրդաժողովին հրավիրված են քսան մասնակիցներ, որոնք ներկայացնում են տարբեր միջազգային ակադեմիական կառույցներ: Խորհրդաժողովը երեք մասից է բաղկացած լինելու: Առաջին մասին թեման է «Հայերի ներդրումը օսմանյան մշակույթում, հանրային  կյանքում, արվեստում եւ ճարտարապետությունում», իսկ երկրորդը եւ երրորդը նվիրված են լինելու Ցեղասպանության հետեւանքներին:

Հայկական  ուսումնասիրությունների ընկերությունը հիմնադրվել է 1974 թ.՝ Կալիֆոռնիայի, Կոլումբիայի եւ Հարվարդի մի խումբ գիտնականների կողմից: Դրա նպատակն է զարգացնել հայկական ուսումնասիրությունները՝ որպես ակադեմիական  հայեցակարգեր: