Միլանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները ԵՄ առաջնորդների եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ պետք է զերծ պահեն Ռուսաստանին եւ Եվրոպային սառը պատերազմից, իսկ Կիեւին՝ երկրի հարավ-արեւելքում ռազմական գործողությունների վերադարձից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի կարծիքը:
«Այս բանակցությունները պետք է իրավիճակը պահեն այնպիսին, որ մի կողմից ռազմական գործողություններ չսկսվեն Ուկրաինայի հարավ-արեւելքում, մյուս կողմից Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները չհասնեն սառը պատերազմի»,-ասել է նա:
Միլանում բանակցությունների կողմերը համաձայնության կետեր են փնտրում, թեեւ առկա տարաձայնություններին: «Կարելի է համարել, որ սառը պատերազմի վիճակը չի գալիս, եւ դա արդեն դրական է»,-ընդգծել է Պուշկովը:





























