Արարատյան դաշտում հոկտեմբերի 21-ի գիշերը օդում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչեւ 0 աստիճան, հողի մակերեւույթին -1-2 աստիճան ցուրտ:

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արեւելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝  Երեւանում հոկտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝  -4-8, ցերեկը՝ +6+10,

Կոտայքում՝ գիշերը՝  -4-8, ցերեկը՝ +6+10,

Գեղարքունիքում՝ գիշերը՝  -4-8, ցերեկը՝ +6+10,

Լոռիում՝ գիշերը՝ -3-8 ցերեկը՝ +12+15,

Տավուշում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝  -4-8, ցերեկը՝ +6+10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝  -1+2, ցերեկը՝ +10+14,

Արարատում՝ գիշերը՝  0+3, ցերեկը՝ +12+15,

Արմավիրում՝ գիշերը՝  0+3, ցերեկը՝ +12+15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝  -4-8, ցերեկը՝ +6+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝  0+3, ցերեկը՝ +12+15,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+11,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը ՝+10+14: