Ադրբեջանի հիվանդանոցներից մեկում բուժքույրին դանակահարել են:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, միջադեպը տեղի է ունեցել Գաջիգաբուլի շրջանային կենտրոնական հիվանդանոցում:

Տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հիվանդանոցի նախասրահում: Նախկինում դատապարտված Իսլամ Ահմեդովը դանակի 4 հարված է հասցրել կնոջը՝ Բաջիհանում Ահմեդովային:

Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է: Նա հիվանդանոցում որպես բուժքույր էր աշխատում: Մի քանի օր առաջ զոհվածն ամուսնալուծության հայց էր ներկայացրել:

Հանցագործը ձերբակալված է, վարում են հետաքննություն: