Նոր Խարբերդում կնոջը առեւանգած, դաժան ծեծի ենթարկած եւ 500 հազար դրամ հափշտակած անձինք 4-ն էին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Նրանցից երեքն հայտաբերված են եւ չնայած չեն ընդունում իրենց մեղավորությունը, բայց կալանավորվելու միջնորդություն կներկայացվի: 4-րդ անձնավորությանն այժմ որոնում են:
Կինը, ում ծեծել եւ թալանել են, Արաբկիր վարչական շրջանում ապրում է միայնակ: Նա ամուսնալուծված է, որդին գտնվում է ՌԴ-ում: Կինը զբաղվել է առեւտրով, այսպես ասած՝ «քայլող շուկա» է, ով տներ է այցելում, ձավարեղեն եւ այլ մթերքներ վաճառում: Բանն այն է, որ կնոջը մեկուսարանից զանգել են եւ ասել, որ գնա Նոր Խարբերդ, որտեղ իրենից պետք է գնումներ կատարեին: Կինը դուռը ծեծել է, տղամարդիկ նրան քաշքշել, ներս են գցել, դաժան ծեծի ենթարկել, հափշտակել նրա մոտ եղած 500 հազար դրամը, այնուհետեւ նրան մի քանի օր պահել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Նոր Խարբերդ գյուղում: Մի խումբ տղամարդիկ առեւանգել են մի կնոջ եւ ու նույն գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում մի քանի օր պահել: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին: Կնոջը ծեծի են ենթարկել եւ պահանջել գումար: Մերժում ստանալով՝ ոմն Գարիկն ու Գարուշը նրան շարունակել են ծեծի ենթարկել, ապա հափշտակել իր մոտ եղած կես միլիոն դրամն ու հեռացել: Սակայն այդքանից հետո կնոջը բաց չեն թողել, նույն տան բնակիչ Արմենը նրան երկու օր պահել է: Դեպքի մասին տեղեկացել են իրավապահները եւ Նոր Խարբերդի սկզբնամասից երեկ՝ հոկտեմբերի 20-ին բերման են ենթարկել մի քանի անձի:
Նշված գործով ձերբակալվել են Գ.Միրզոյանը և Գ.Հովհաննիսյանը ձերբակալված: Ա.Մամբրեյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է քննություն: Կինը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց:





























